Քաղաքական

16.04.2020 11:33

Նման քայլի Ալենը չէր գնա, եթե ձեր «օրհնությունը» չունենար. Տեր Զարեհը՝ Փաշինյանին

Նման քայլի Ալենը չէր գնա, եթե ձեր «օրհնությունը» չունենար. Տեր Զարեհը՝ Փաշինյանին

Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանն իր էջում գրել է.

«Մտահոգությունս խոր հիասթափության է փոխվում: Ժողովրդի վարչապետ պրն Նիկոլ Փաշինյան, կարծում եմ, որ ձեր քաղաքացիների հետ շփման ֆորմատը օգտագործելով (սոցցանցային ուղիղ եթերները նկատի ունեմ)՝ պետք է որոշակի պարզաբանումներ տաք ձեզ իսկ ընտրած քաղաքացիներին, որոնց գերակշռող մեծամասնությունը, ի դեպ, մեր Եկեղեցու զավակներն են, Եկեղեցու եւ հոգեւորականների դեմ պետական ԲԱՐՁՐ պաշտոնեայի, բայց ցածր բարոյական մակարդակով հնչեցված ոչ պատասխանատու հայտարարություններին։ Գուցե ինձ ասեք, թե ինչու ես պատասխանեմ Ալենի փոխարեն, ասեմ՝ բոլորս էլ լավ գիտենք, որ նման քայլի Ալենը չէր գնա, եթե ձեր «օրհնությունը» չունենար։ Սպասում ենք ձեր արձագանքին»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։