Լրահոս

18.03.2011 15:56


Ի՞նչն է ընդդիմությանը խանգարում միավորվել

Ի՞նչն է  ընդդիմությանը խանգարում միավորվել

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե միասնական թիմով հանդես գալու և պայքարելու համար ընդդիմությանն ի՞նչն է խանգարում՝ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե չնայած ընդունված չէ ասել՝ չգիտեմ, բայց ինքն իսկապես չի հասկանում։

–Հիմնականում երևի անձնական, հոգեբանական, բարդութային, հայ բարդութային խնդիրներ կան, որը  կիրառվում  է բոլորիս վրա տարբեր չափաբաժիններով և թույլ չի տալիս, որ մարդիկ կարողանան վեր կանգնել անցյալի սեփական սխալներից, անցյալի միջկուսակցական հակասություններից ու հասկանալ, որ միայն մի հրապարակում կանգնելով է, որ կկարողանանք հասնել երանելի  նպատակին,–ասել է նա։

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև նշել է, թե հյուս ունի, որ նաև  իշխանությունների ներսում են մնացել սառը դատողությամբ ու մի փոքր խղճով մարդիկ, ովքեր կհասկանան, որ պետք է իրավիճակը ծանրութեթև անել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը