Լրահոս

18.03.2011 15:50


ՀՀԿ քարտուղար. «ՀԱԿ առաջնորդն էլ նշեց, որ իրենք չեն շտապում. ուրեմն չշտապելով կլինի հերթական ընտրություն»

ՀՀԿ քարտուղար. «ՀԱԿ առաջնորդն էլ նշեց, որ իրենք չեն շտապում. ուրեմն չշտապելով կլինի հերթական ընտրություն»

«Ընդդիմության և իշխանության միջև երեկ նախնական պայմանավորվածություն կա՞ր» հարցին ի խպատասխան՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուրադ Շարմազանովն ասել է.

Մի բան կարող եմ ասել, որ երեկ բանակցությունների ընթացքում Ալեքսանդր Աֆյանը և Լևոն Զուրաբյանը փոխըմբռնման եկան, և դա, կարծեմ, շատ նորմալ է մեր քաղաքական պայքարի համար։ Ընդդիմության քննադատությունն էլ շատ նորմալ է, եթե այն կոռեկտության սահմաններում է։

Նա նշել է, որ չի կարող ասել, թե որտեղից վստահություն, որ իրավիճակը վերահսկելի կմնա։ Այդ հարցին, ըստ նրա, կարող է պատասխանել միայն ոստիկանությունը։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների անցկացմանը, Էդուարդ Շարմազանովն ասել է, թե իշխանությունների օրակարգում արտահերթ ընտրությունների հետ կապված խնդիր չկա.

Չեմ կարծում, որ ՀՀ–ում արտահերթ ընտրություններ տեղի կունենան, ավելին, երեկ ՀԱԿ առաջնորդն էլ նշեց, որ իրենք չեն շտապում. ուրեմն չշտապելով կլինի հերթական ընտրություն։

Իշխանության օրակարգում չկա նաև ՀՀ վարչապետի փոփոխության հարցը, կա միայն լայնածավալ բարեփոխումների խնդիր։

Նշելով, որ ՀՀԿ–ն քաղաքական դաշտում գնում է կոռեկտ քաղաքական պայքարի ճանապարհով՝ նա այդուհանդերձ ընդգծել է, որ երբ ընդդիմության կողմից կլինեն գոտկատեղից ներքև հարվածներ, բոլորը կտեսնեն, որ ՀՀԿ–ն այնքան ուժ, եռանդ և խելք ունի, որ կարող է այնքան գրագետ հարվածել, որ «մի 5 ամիս կարող է ուշքի չգան»։

Միշտ ՀՀԿ–ն է առաջարկել և քաղաքական օրակարգ ձևավորել։ Մենք քայլին քայլով չենք պատասխանում, առաջին քայլը միշտ մենք ենք կատարում։ Մենք ՀՀ–ում բացառելու ենք ցնցումները։ Անկախ նրանից՝ Լևոն Տեր–Պետրոսյանը հանրահավաք կանի՞, չի՞ անի, Դաշնակցությունն ու «Ժառանգությունը» մեզ շա՞տ կքննադատեն, թե՞ քիչ կքննադատեն, մենք վճռական ենք բոլոր ոլորտներում իրականացնել լայնամասշտաբ բարեփոխումներ,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը