Քաղաքական

15.04.2020 18:46

Լկտիությունը հասել է այն մակարդակին, որ արդեն Վեհափառի հասցեին հնչեցին տարբեր բարբաջանքներ․ Վահան Բաբայան (տեսանյութ)

Լկտիությունը հասել է այն մակարդակին, որ արդեն Վեհափառի հասցեին հնչեցին տարբեր բարբաջանքներ․ Վահան Բաբայան (տեսանյութ)

Լկտիությունը հասել է այն մակարդակին, որ արդեն Վեհափառի հասցեին հնչեցին տարբեր բարբաջանքներ, մեղադրանքներ և անհարիր խոսքեր, որը Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոսի հանդեպ ուղղակի անթույլատրելի է, անկախ նրանից, թե ոնց են հասկացել կաթողիկոսի կոչի ենթատեքստը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ռեֆորմիստների» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը։

«Պետք է հասկանալ՝ դա մարդասիրական բնույթ կրող ենթատեքստ է։ Հայոց կաթողիկոսն իրավունք ունի երկրի նախկին նախագահների վերաբերյալ կարծիքներ հայտնել։ Ո՛չ Ալեն Սիմոնյանը, ո՛չ Ստյոպա Սաֆարյանը առանց Նիկոլ Փաշինյանի հրահանգավորման իրենց թույլ չէին տա այդպես արտահայտվել»,-ասաց Բաբայանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։