Քաղաքական

15.04.2020 18:15

Կորոնավիրուսը կարող է մեկ տարի տևել, պետք է սովորենք ապրել դրան զուգահեռ, պետք է հասկանանք, որ կորոնավիրուսից հետո կյանքը նույնը չի լինելու, ինչ նախկինում. վարչապետ (տեսանյութ)

Կորոնավիրուսը կարող է մեկ տարի տևել, պետք է սովորենք ապրել դրան զուգահեռ, պետք է հասկանանք, որ կորոնավիրուսից հետո կյանքը նույնը չի լինելու, ինչ նախկինում. վարչապետ (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ Վանաձորում կարող է ապրիլի 20-ից հետո տեքստիլի արտադրությունը վերաբացվել:

«Պատկերացրեք բացվում է, և հետո հիմնարկներից մեկում մի հոգի վարկաված մարդ է հայտնվելու: Ի՞նչ ենք անելու, այդ երեք հազար մարդուն էլի՞ տուն ենք ուղարկելու, թե՞ կարող ենք այլ քաղաքականություն վարել»,- ասաց նա և նշեց, որ այս խնդիրը կարող ենք երկար ունենալ, իսկ մարդիկ հուսահատված են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան նշեց, որ Առողջապահության նախարարության, պարետատան առաջ խնդիր է դրել վարակի կանխարգելման հաջողված փորձը փոխանցել ընկերություններին:

«Մենք գիտենք, թե ինչ է պետք անել, որ 90 տոկոսով երաշխավորենք, որ վարակը արտադրական տարածք չմտնի, այդ փորձը պետք է կիսեն մյուս ընկերությունների հետ: Մեր ռազմավարությունն այն է, որ մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ, կարող է մեկ տարի տևել, մենք չենք կարող փակվել և ասել՝ մեկ տարի կարանտինում ենք: Այս կարանտինի շրջանում պետք է ձեռք բերենք հմտություններ՝ ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ»,-ասաց նա:

Վարչապետը նաև ասաց, որ տեքստիլի ոլորտի աշխատակցիները նամակ էին գրել, որը քննարկել են, և իրենք եկել են այն եզրակացության, որ ապրիլի 20-ից պետք է ոլորտը վերաբացվի:

«Ընդհանրապես բոլոր հնարավոր ոլորտների վերաբացում է մեր ռազմավարությունը: Մենք պետք է հասկանանք, որ կորոնավիրուսից հետո կյանքը արտադրամասերում, սրճարաններում, դպրոցներում, համալսարաններում նույնը չի լինելու, ինչ նախկինում, նոր կանոններ պետք է լինեն»,-ասաց նա և նշեց, որ ջերմաստիճանի բարձրացումից հետո հնարավոր է կարողանանք ունենալ «միջանցք», սակայն հնարվոր է հոկտեմբերից նորից զրոյից սկսել:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։