Աշխարհ

15.04.2020 21:50


Հետազոտություն․ եթե համաճարակը 1 տարի տևի, Թուրքիայի ՀՆԱ-ն 40%-ով կկրճատվի

Հետազոտություն․ եթե համաճարակը 1 տարի տևի, Թուրքիայի ՀՆԱ-ն 40%-ով կկրճատվի

Թուրքիայի տնտեսական քաղաքականությունների հիմնադրամը (TEPAV) հետազոտություն է արել, որում հաշվարկել է կորոնավիրուսի տնտեսական վնասները երկրի համար տարբեր ժամանակային կտրվածքների համար։

Ըստ հետազոտության՝ եթե համաճարակը շարունակվի 6 ամիս, ապա Թուրքիայի տնտեսության անկումը կլինի 20%, 1 տարի տևելու դեպքում՝ 30%։

Հետազոտության մեջ նշվել է, որ համաճարակի առաջացրած ճգնաժամի արդյունքում ամենաշատը կտուժեն Թուրքիայի տուրիզմի ու մշակույթի ոլորտները։

Մեկ տարվա կտրվածքով ամենաշատ վնասները կրելու են զբոսաշրջության, հանրային սննդի, հյուրանոցային, զվարճանքի մշակույթի ոլորտները, որոնցում եկամուտները կնվազեն 90%-ով։

Բոլոր տեսակի ներդրումները՝ թե՛ մասնավոր, թե՛ պետական սեկտորում կնվազեն 70-ով։

Երկրի արտահանումը կնվազի 42, իսկ ներմուծումը 39%-ով։ Ճգնաժամի ազդեցության մեկ տարի տևելու դեպքում Թուրքիայի համախառն ներքին արդյունքը կնվազի 40, իսկ 6 ամիս տևելու դեպքում` 20%-ով։

Վերջում նշվում է, որ եթե Թուրքիայի տնտեսությունը ներկայիս խոցելի վիճակում չլիներ, ապա կարող էր ավելի քիչ կորուստներով դուրս գալ ճգնաժամից։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը