Լրահոս

18.03.2011 15:17


Գերմանիայի ԱԳՆ. «Լիբիայի դեմ ռազմական գործողությանը Գերմանիան չի մասնակցի»

«ՌԻԱ նովոստի»–ն գրում է, որ ԳԴՀ արտգործնախարար Գիդո Վեստերվելլեն կրկին հաստատել է՝ Գերմանիան չի մասնակցի ռազամական գործողությանը Լիբիայի դեմ, որտեղ երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի զորքերը ճնշում են ապստամբների ջոկատները և մոտենում են նրանց հենակետ Բենգազի քաղաքին։

–Ռիսկերը կշռելով՝ մենք եկանք եզրակացության, որ չենք մասնակցելու ռազմական գործողությանը Լիբիայում,–այսօր Բեռլինում ասել է նա լրագրողներին։

Նա ընդգծել է, թե հենց դրա համար էլ Գերմանիան նախօրեին ՄԱԿ–ի ԱԽ–ում քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել։ ԳԴՀ ԱԳՆ ղեկավարը նաև նշել է. «Միևնույն ժամանակ Գերմանիան պաշտպանում է Քադաֆիի վարչակարգի դեմ ընդունված միջազգային պատժամիջոցները»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը