Լրահոս

18.03.2011 15:13


«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, մարտի 21-ին ժամը 9.00-ից մինչև մարտի 22-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

•   Արաբկիր վարչական շրջանում` Գրիբոյեդով, Վրացական, Կոմիտաս, Հ. Քոչար, Փափազյան, Վաղարշյան, Մանուշյան, Էմին, Խաչատրյան, Կյուլպենկյան, Ն.Դուման, Քեռի, Բարբյուս, Սեպուհ, Կիևյան, Բաղրամյան, Օրբելի, Գ.Արծրունի, Զարյան, Արաբկիրի 19-29, Պռոշյան, Աղբյուր Սերոբ, Այգեձոր փողոցների,

•    Կենտրոն վարչական շրջանում` Կիլիկիա և Նորագյուղ թաղամասերի:

Իսկ Իսակով պողոտայի, Լեո, Սևան, Գ.Լուսավորիչ, Վ. Սարգսյան, Զաքյան, Արգիշտի, Սևանի փողոցների, Խորենացի փ.1-26, Ամիրյան փ.1-13, Պարոնյանի փ.1-15 Արշակունյաց պ.1-34, Մաշտոցի պ.1-18 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումով:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը