Աշխարհ

15.04.2020 13:38


Նոր Զելանդիայի վարչապետը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով իր և նախարարների աշխատավարձերը կես տարի ժամկետով կկրճատվեն 20%-ով

Նոր Զելանդիայի վարչապետը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով իր և նախարարների աշխատավարձերը կես տարի ժամկետով կկրճատվեն 20%-ով

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով իր, կառավարության մյուս անդամների և պետական ծառայության մարմինների ղեկավարների աշխատավարձերը կես տարի ժամկետով կկրճատվեն 20%-ով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այսօր ես կարող եմ հաստատել, որ ես, նախարարներն ու պետական ծառայության մարմինների ղեկավարները կգնանք մեր աշխատավարձերի 20%-ով կրճատմանը հաջորդ 6 ամիսների ընթացքում»,-ասել է վարչապետը:

Իշխանություններն այդպիսի որոշման են գնացել, քանի որ նորզելանդացիները կորոնավիրուսի պատճառով կորցնում են իրենց աշխատանքը, իսկ աշխատավարձերը երկրում կրճատվում են:

Իր հերթին, երկրի առողջապահության ծառայության գլխավոր տնօրեն Էշլի Բլումֆիլդը տեղեկացրել է, որ վերջին օրվա ընթացքում Նոր Զելանդիայում կորոնավիրուսի 20 դեպք է գրանցվել. 14-ը կասկածելի, 6-ը` հաստատված: Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսից բուժվել է 728 մարդ, որոնցից 100-ը վերջին օրվա ընթացքում, մահվան դեպքերի թիվը 9-ն է: Երկրում գրանցվել է վարակման 1386 դեպք, անցկացվել է 66 499 թեստ:

Ապրիլի 14-ին Նոր Զելանդիայի իշխանությունները երրորդ անգամ երկարացրել են երկրում սահմանված արտակարգ դրությունը:

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 120 000-ը՝ հասնելով 126 757-ի, գրանցվել է վարակման 2 000 231 դեպք, ապաքինվել է 484 600 մարդ։ Այս մասին վկայում են Worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները։

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը