Քաղաքական

15.04.2020 13:01

Խոստանում եմ տհաճ անակնկալներ ինչպես հաղորդում ներկայացնողին, այնպես էլ վարույթ հարուցողին. Ալեքսանդր Ազարյան

Խոստանում եմ տհաճ անակնկալներ ինչպես հաղորդում ներկայացնողին, այնպես էլ վարույթ հարուցողին. Ալեքսանդր Ազարյան

Երեկ «Փաստինֆո»-ն գրել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել արդարադատության նախարարության կողմից՝ ապրիլին: Կայքը գրել էր, կարգապահական վարույթի հարուցման պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ երկուշաբթի օրն է տեղեկացել Արդարադատության նախարարի հարուցած վարույթի մասին, սակայն չի կարող որեւէ մանրամասն հաղորդել, քանի որ գործընթացը գաղտնի է եւ դռնփակ է։

Դատավորին առաջարկել են 10-օրյա ժամկետում առարկություն ներկայացնել, սակայն Ազարյանը նշեց, որ որեւէ բացատրություն նախարարին չի ներկայացնելու։

«Ամեն ինչ կասեմ ԲԴԽ նիստին, խոստանում եմ տհաճ անակնկալներ ինչպես հաղորդում ներկայացնողին, այնպես էլ վարույթ հարուցողին»,-ասաց Ալեքսանդր Ազարյանը։

Իսկ թե ով է հաղորդում ներկայացրել ինչ հիմնավորումներով՝ Ազարյանը կրկին նշեց, որ չի կարող ասել։

Նշենք, որ Ա. Ազարյանը համարվում է լավագույն դատավորներից մեկը։ Նա երկու տարի շարունակ ճանաչվել է տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր, իսկ 2020թ. ապրիլի 14-ի դրությամբ՝ նա կրկին ունի ամենաբարձր վարկանիշը՝ 53 միավորով: Նրա նկատմամբ ճնշումներ էին սկսվել 2018թ օգոստոսին, երբ վերացրել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ արձանագրելով, որ ՀՀ երկրորդ նախագահն ունի գործառութային անձեռնմխելիություն։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։