Ալեքսանդր Արզումանյանը Գալուստ Սահակյանին շփոթել է ՀԱԿ ներկայացուցչի հետ
Այսօր պատախանելով լրագրողների հարցին՝ ինչո՞վ կբացատրի, որ ոստիկանները ՀԱԿ–ի հանրահավաքի մասնակիցներին այդքան հեշտությամբ թույլ տվեցին մտնել Ազատության հրապարակ, և տպավորությունն այնպիսին էր, թե դա նախապես ձեռքբերված պայմանավորվածություն էր, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն ընդգծել է, որ ինքը որոշումներ կայացնող ՀԱԿ–ի մարմիններում ներգրավված չէ և հանրահավաքներին զուտ որպես շարքային ընդդիմադիր է մասնակցում։
–Ես դավադրությունների տեսությունից աշխատում եմ զերծ մնալ։ Կարո՛ղ է այդպիսի տպավորություն ստեղծվեր, այո՛։ Լավ է, որ դուք էլ եք զարմացած։ Մեր ոստիկանությունը, որ իրեն մշտապես շատ լկտի է պահել՝ հայտնի է իր լկտիությամբ, իր լկտի հրամանատարներով, որոնք կանանց են հայհոյում, ապտակում, թքում վրաները՝ նույնիսկ չամաչելով իրենց գեներալի համազգեստից, այդ նույն ոստիկանները շատ սիրալիր էին երեկ, և վերջին հանրահավաքների համեմատ, որ մշտապես կողից 2 գիծ բաց էին թողնում մեքենաների համար, ոստիկանները առանց որևէ արանք պահելու՝ ժողովրդի կողքից միշտ եղել են, երեկ չկային։ Այո՛ տարօրինակ է, բայց նաև ողջունելի,–ասել է նա։
Ալեքսանդր Արզումանյանը նաև նշել է, որ տոնայնության փոփոխություն էլ է նկատվում։
–Ես առավոտյան սուրճ խմելիս լսում էի «Ազատություն» ռադիոկայան, և վերջում որ ներկայացրեցին, նոր իմացա, որ Գալուստ Սահակյանն էր, որովհետև ինձ թվաց՝ ՀԱԿ–ից է խոսողը,–ընդգծել է ՀՀ նախկին արտգործնախարարը։
Նշենք, որ մեկնաբանելով երեկ Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքը՝ Գալուստ Սահակյանն ընդդիմության ակտիվությունը դրական է գնահատել:
Իսկ հարցին՝ չի՞ կարծում, որ եթե ՀԱԿ առաջնորդները հնարավորություն ունենային, չէին գնա Ազատության հրապարակ, և միայն ժողովրդի ճնշման ներքո ստիպված դա արեցին, Ա. Արզումանյանը պատասխանել է.
–Չեմ ուզում նման բանի հավատալ, որովհետև դա կլինի խաբել հասարակության և ժողովրդի այն հատվածի սպասելիքները, որ հավատով 3 տարի շարունակ անընդմեջ դուրս է գալիս հրապարակ՝ այդ առաջնորդների կոչով։ Դա շատ վատ բան կլիներ, և հրաժարվում եմ նույնիսկ ենթադրել, որ այդպես է։
–Իսկ ժողովրդին խաբե՞լ չէր, որ Լևոն Տեր–Պետրոսյանը երեկ Ազատության հրապարակում հավաքվածներին բարի գիշեր մաղթեց և գնաց տուն. չէ՞ որ հավաքվածների հոծ բազմության ակնակլիքներն ուրիշ էին։
–Կարելի է ժողովրդի մեկ հատվածին մի քանի անգամ խաբել, բայց ողջ ժողովրդին մշտապես խաբել անհնար է։ Չի ծնվել նման մարդ որևէ երկրում, և համարում եմ, որ Հայաստանում էլ չի ծնվել,–պատասխանել է Ա. Արզումանյանը։

7or.am