Գերմանիայում կորոնավիրուսի զանգվածային վարակման դեպք է գրանցվել քաղցկեղով հիվանդների բաժանմունքում. Корреспондент
Համբուրգի համալսարանական հիվանդանոցի օնկոլոգիական բաժանմունքում կորոնավիրուսի վարակման զանգվածային դեպք է գրանցվել: Վարակվել են ինչպես հիվանդները, այնպես էլ բուժանձնակազմի անդամները: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով հիվանդանոցի ներկայացուցիչ Զասկիա Լեմին:
«Օնկոլոգիական բաժանմունքում կորոնավիրուս է հայտնաբերվել 20 պացիենտի և 20 աշխատակիցների մոտ»,- ասել է նա:
Վարակման առաջին դեպքից հետո թեստավորվել են բաժանմունքի բոլոր հիվանդները ու աշխատակիցները: Հաստատված պացիենտները տեղափոխվել են առանձին բաժին: Քայլեր են ձեռնարկվում վարակի աղբյուրը պարզելու համար: Նախնական վարկածով՝ վարակը կարող է տարածված լինել հավաքարարներից մեկից:

Աղբյուրը՝ Tert.am