Այժմ կարելի է չափել ինտերնետի արագությունն անմիջապես Orange-ի կայքում
Orange-ը գործարկեց «արագության ստուգում» կայքը http://speedtest.orangearmenia.am/ հասցեով, որը թույլ կտա բոլոր այցելուներին չափել իրենց ինտերնետ կապի արագությունը անմիջապես Orange-ի վեբ-կայքում:
«Հարցը, որն ամենաշատն է հետաքրքրում ինտերնետի մեր բաժանորդներին, ինտերնետի արագությունն է: Ցանկանալով ընդառաջ գնալ նրանց ցանկություններին` մենք, ի հավելումն մոդեմներում ներառված արագության չամփան համակարգին, այժմ տալիս ենք հնարավորություն անկողմնակալ ու թափանցիկ կերպով չափել ինտերնետի արագությունը նաև մեր վեբ-կայքից: Այս պարագայում նրանք տեսնում են իրենց համակարգչի և Orange-ի սերվերի միջև կապի արագությունը», -ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Այսօրվանից Orange ցանցում ինտերնետի միացման արագությունը կարելի է չափել նաև www.speedtest.net աղբյուրի միջոցով` նշելով Երևանը որպես արագության չափման վերջնական կետ, իսկ Orange-ը` որպես սերվեր:
Ծառայությունը գործարկվել է տվյալների փոխանցման արագությունը չափելու բնագավառում աշխարհում ամենաընդունված Ookla (www.ookla.com) ռեսուրսի տեխնոլոգիաների հիման վրա: