Աշխարհ

14.04.2020 22:23


Նախկին «Միսս Թուրքիային» սպառնում է 5 տարվա ազատազրկում

Նախկին «Միսս Թուրքիային» սպառնում է 5 տարվա ազատազրկում

Նախկին «Միսս Թուրքիա» Սինեմ Սյուլյունին սպառնում է 5 տարվա բանտարկություն սկեսրոջը սպառնալու համար։

2005թ․ Թուրքիայի գեղեցկուհի ճանաչված Սյուլյունը 2013թ․ ամուսնացել էր Թուրքիայում հայտնի գործարար Մուսթաֆա Յուքսելի հետ։ Սակայն 3 տարի անց բաժանվել էր ամուսնուց, ինչից հետո 2016թ․ դատի էր տվել սկեսրոջը և սկեսրայրին՝ իրենց ննջասենյակում գաղտնալսող սարք թաքցնելու համար։ Վերջիններս դատապարտվել են 2․5 տարի ազատազրկման։

Սակայն վերջերս Ստամբուլի ռեստորաններից մեկում Սյուլյունը հանդիպում է նախկին ամուսնու ընտանիքին։ Նրանց միջև վեճ է ծագում, ինչից հետո նրա դեմ դատական գործ է բացվում։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը