Վրաստանում արտակարգ դրությունը կերկարաձգվի մինչև մայիսի 10-ը
Վրաստանի կառավարության շենքում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարեց, որ դիմելու է նախագահին՝ Վրաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը մինչև մայիսի 10-ը երկարաձգելու նպատակով:
Երկրորդ կարևոր որոշումը, որը հայտարարեց վարչապետը՝ Վրաստանի 4 խոշոր քաղաքներին էր վերաբերում: Կառավարության որոշմամբ՝ ապրիլի 15-ի ժամը 21:00-ից 10 օր շարունակ կարգելվի Թբիլիսի, Բաթումի, Քութայիսի և Ռուսթավի մուտքը և ելքը:
Գախարիայի խոսքերով, սահմանափակումները պետք է լիարժեք գործեն, որպեսզի հնարավոր լինի մայիսի կեսերից փուլ առ փուլ վերացնել դրանք:

Աղբյուրը՝ aliq.ge