Թուրքիայի ազգային ավիափոխադրողը կրկին հետաձգել է արտաքին չվերթները
Թուրքիայի ազգային ավիափոխադրող «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով կրկին հետաձգում է արտաքին չվերթները։
Ընկերության կայքում նշվում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար իրականացվող միջոցառումների շրջանակում մինչև մայիսի 20-ը կրկին կհետաձգվեն բոլոր արտաքին չվերթները։
Նշենք, որ ընկերությունը մինչ այս որոշումն արտաքին չվերթները ապրիլի 17-ից երկարաձգել էր մինչև մայիսի 2-ը։
Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ ներքին չվերթներն ապրիլի 3-ից կրկին կհետաձգվեն մինչև ապրիլի 20-ը։

Աղբյուրը՝ ermenihaber.am