Երթուղայինների վարորդներն առանձին աջակցություն չեն ստանա. նախարար
Վարորդների համար առանձին աջակցություն չկա։ Այսօր կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ վարորդները կարող են օգտվել սոցաջակցության որևէ ծրագրից, եթե համապատասխան խմբի շահառու են։
«Վարորդների համար՝ որպես առանձին խումբ, սոցաջակցության ծրագիր չկա»,-նշեց նախարարը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ հարկադիր պարապուրդի մատնված երթուղայինների վարորդները Երևանում բողոքի ցույց են անում։ Արտակարգ դրության օրերին տրանսպորտի գործունեությունը սահմանափակելուց հետո նրանք անգործ ու անփող են մնացել։
Բողոքի ակցիային մասնակցում են «ՄՈՒԱՏ» ՓԲԸ-ի 10-ից ավելի երթուղիներ սպասարկող վարորդները։ Ասում են, որ խոսքը 250-ից ավելի վարորդների մասին է, որոնցից շատերն իրենց տան միակ աշխատողն են։ Նշում են, որ ոչ բոլորն են հավաքվել, քանի որ տաքսու գումար չունենալու պատճառով չեն էլ կարողացել այստեղ հասնել:
Վարորդները դժգոհում են, որ կառավարության աջակցության ծրագրերից որևէ մեկն իրենց վրա չի տարածվել։ Երբ դիմում են տնօրինությանը աջակցություն ստանալու համար, միայն մի պատասխան են լսում՝ երբ կառավարությունն աջակցություն տրամադրի, իրենք կստանան։
«ՄՈՒԱՏ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Բեգլարյանն ասում է, որ աջակցության համար դիմել են բոլոր պատկան մարմիններին, պատասխան չեն ստացել։
Բելգարյանը նշեց, որ խոսքը միայն 250-ից ավելի վարորդների մասին չէ, 100-ից ավելի սպասարկողներ էլ կան, որոնք չեն աշխատում։
Հիշեցնենք՝ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։
Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում էին արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը:
Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ:
Ապրիլի 11–ին կառավարությունում տեղի ունեցած նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը։
Երեկ՝ ապրիլի 13-ին, ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ։
Որոշման նախագծի մեջ ասվում է, որ հիմք է ընդունել այն հանգամանքը, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները երկրում դեռևս չեն վերացել։
Հայաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 1067 դեպք է գրանցվել: Ունենք 16 մահ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am