Ստամբուլում 107-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից
Ստամբուլի 107-ամյա բնակչուհի Հավահան Քարադենիզը բուժվել է կորոնավիրուսից և դուրս գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացնում է tv100.com թուրքական կայքը:
Հավահան Քարադենիզը մեկ շաբաթ առաջ դիմել էր հիվանդանոց` բողոքելով բարձր ջերմությունից և հազից: Անալիզների արդյունքում նրա մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել:
Բուժումը բարեհաջող անցնելուց հետո կինը դուրս է գրվել հիվանդանոցից: Հիվանդանոցից նրան տուն է տարել թոռան թոռը` Մելիհ Չըրաղը:
Քարադենիզին բժշկական անձնակազմը բուռն ծափահարություններով է ճանապարհել տուն:

Աղբյուրը՝ tert.am