Մարտի 17-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայում գտնվող սուպերմարկետի մոտ մի երիտասարդ դանակը ձեռքին վիճաբանում է: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 12.30-ին, նշված սուպերմարկետի մոտ վիճաբանություն է առաջացել մսամթերքի առաքիչ ոմն Հրայրի և սուպերմարկետի անվտանգության ծառայության աշխատակից, 23-ամյա Արսեն Բ.-ի միջև: Վիճաբանությանը ներկա Հրայրի կողմնակիցներից մեկը սուր ծակող գործիքով հարվածել է Արսեն Բ.-ի թիկունքին և ձախ ազդրին ու պատճառել վնասվածքներ:Արսեն Բ.-ն տեղափոխվել է հիվանդանոց:Ըստ բժշկի տեղեկանքի` Արսեն Բ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:Ձեռնարկվում են միջոցառումներ Հրայրի և նրա հանցակցի անձերը պարզելու ու նրանց հայտնաբերելու ուղղությամբ:Կատարվում է նախաքննություն:
Միջադեպ սուպերմարկետի մոտ