Թուրքիայում կորոնավիրուսից կուսակցության նախագահ է մահացել. ermenihaber
Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է «Անկախ Թուրքիա» կուսակցության (BTP) նախագահ Հայդար Բաշը։
73-ամյա կուսակցապետը և իր ընտանիքի 8 անդամները կորոնավիրուսի կասկածանքով տեղափոխվել էին Տրապիզոնի Աքչաաբաթ շրջանի հիվանդանոցներից մեկը։ Նրանք թեստավորում էին անցել և բոլորի թեստի պատասխանը դրական էր ստացվել։
Բաշը 4 օր գտնվել է հատուկ բժշկական վերահսկողության տակ, սակայն ծագած շնչառական խնդիրների պատճառով նախօրեին տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Չնայած բուժաշխատողների կատարած անհրաժեշտ բոլոր միջամտություններին, նրա կյանքը չի հաջողվել փրկել։

Աղբյուրը՝ ermenihaber.am