Աշխարհ

14.04.2020 11:46


Ստամբուլում 3․8 մագնիտուդ ուժով երկրաշարժ է գրանցվել

Ստամբուլում 3․8 մագնիտուդ ուժով երկրաշարժ է գրանցվել

Ապրիլի 14-ին Ստամբուլի Արնավութքյոյ թաղամասում 3․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտիգնահատմամբ այն եղել է 4․1 բալ։ Երկրաշարժի հետևանքով բնակչության շրջանում խուճապ է առաջացել:

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 02։56-ին։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7 կմ խորության վրա։ Նյութական և մարդկային կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը