Աշխարհ

14.04.2020 11:44


Թուրքիայում կորոնավիրուսով հիվանդը, սավաններն իրար կապելով, փախել է հիվանդասենյակի պատուհանով. ermenihaber

Թուրքիայում կորոնավիրուսով հիվանդը, սավաններն իրար կապելով, փախել է հիվանդասենյակի պատուհանով. ermenihaber

Թուրքիայի արևմտյան Դենիզլի նահանգի Սարաքյոյ շրջանում կորոնավիրուսով վարակված 38-ամյա տղամարդը փախել է հիվանդանոցից։

Սարայքյոյի բնակիչ Ուֆուքը հիվանդանոցի շենքի 2-րդ հարկի պատուհանից կապել է իրար ամրացված սավանները և որպես պարան օգտագործելով փախել է հիվանդասենյակից։

Սակայն կարճ ժամանակ անց բուժհաստատության աշխատակիցների ահազանգից հետո ոստիկանները նրան գտել և տեղափոխել են հիվանդանոց։ Նա այժմ կրկին գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։

Ավելի վաղ տղամարդը կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացվել էր։ Իսկ կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը դրական էր ստացվել։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը