Աշխարհ

14.04.2020 11:34


Թուրքիայում կորոնավիրուսով վարակակիրների թիվն անցել է 61․000-ը

Թուրքիայում կորոնավիրուսով վարակակիրների թիվն անցել է 61․000-ը

Թուրքիայում ապրիլի 13-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 98 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 34․456 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4․093 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 98 դեպք, ապաքինվել է ևս 511 մարդ։

Ընդհանուր առմամբ Թուրքիայում համավարակից ապաքինվել է 3․957 հիվանդ։ 1․786 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 61.049 հաստատված դեպք և մահվան 1․296 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարված թեստավորումների թիվը հասել է 410․556-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը գրանցվել է մարտի 17-ին։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը