Մարտի 18-ին հանդիպում կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Երեւան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի միջեւ:
Ողջունելով հյուրերին Էդվարդ Նալբանդյանը նշեց. «խորհրդանշական էր, որ երեկ՝ Լիտվայի արտգործնախարարի այցելության առաջին օրը, Երեւանում նշվեց Լիտվայի Ազգային տոնը»։ Նախարարն ասաց, որ խորհրդանշական էր նաեւ այն, որ Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991 թ.-ին:
Լիտվայի արտգործնախարարը շնորհակալություն հայտնելով Հայաստանի ԱԳ նախարարի ջերմ ընդունելության, երեկ Լիտվայի Ազգային տոնի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար, նշեց, որ հայ-լիտվական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա եւ առկա են լավ նախադրյալներ դրանց առավել ամրապնդման եւ խորացման համար:
Նախարարներ Նալբանդյանն ու Աժուբալիսը մարտի 17-ին ոչ պաշտոնական ձեւաչափով մտքեր էին փոխանակել երկկողմ հարաբերությունների, միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ:
Այս ենթատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասաց. «Հայաստանը ԵԱՀԿ ակտիվ անդամ է, ներգրավված է կազմակերպության գործունեության բոլոր ուղղություններում, իր նպաստն է բերում կազմակերպության բարեփոխումներին, լինի դա Կորֆուի գործընթացի միջոցով, կամ այլ ձեւաչափերով»։
ԵԱՀԿ գործող նախագահ Աժուբալիսը Հայաստանի արտգործնախարարի ներկայացրեց լիտվական նախագահության առաջնահերթությունները եւ նախատեսվող քայլերը:
Ի պատասխան Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը աջակցել է Լիտվայի ընտրությանը որպես ԵԱՀԿ նախագահ եւ Լիտվայի նախագահության ընթացքում իր նպաստը կբերի այն քայլերին, որոնք ուղղված են կազմակերպության արդյունավետության եւ դերակատարության բարձրացմանը:
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում ընթացող բարեփոխումներին, այդ գործընթացում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը:
Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց , որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է ԵԱՀԿ շրջանակներում ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ արված հայտարարություններին ՝ 2008 թ. դեկտեմբերին՝ Հելսինկիում, 2009 թ. դեկտեմբերին` Աթենքում, 2010 թ. հուլիսին Ալմաթիում, եւ 2010 թ. դեկտեմբերին՝ Աստանայում, ինչպես նաեւ եռանախագահող երկրների նախագահների 2009 թ. հուլիսին լ՛Աքվիլայում եւ 2010թ. հունիսին Մուսկոկայում արված հայտարարություններին:
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին

Այսօրվա հանդիպմանը նախարարները՝ ընդլայնված կազմով, շարունակեցին քննարկումները՝ կենտրոնանալով ԵԱՀԿ-ի օրակարգային հարցերի շուրջ: