Քաղաքական

14.04.2020 09:46

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ․ «Ժողովուրդ»

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ․ «Ժողովուրդ»

«Մարտի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Էմին Ավետիսյանն ազատվեց առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ավետիսյանը չի ընդունում որոշումը. այն բողոքարկել է դատարանում։

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Էմին Ավետիսյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,-նշված էր որոշման մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի կայացրած որոշումից 10 օր անց Էմին Ավետիսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով առոչինչ ճանաչել ՀՀ վարչապետի 2020թ.մարտի 31-ի թիվ 406-Ա որոշումը և իրեն վերականգնել զբաղեցրած պաշտոնին:

Բացի այդ, հայցվորը պահանջում է դատարանից պարապուրդի ողջ ժամանակահատվածի ընթացքում նշված պաշտոնի համար վճարված միջին եկամտի չափով գումար հաշվարկեն և վճարելուն պարտավորեցնել:

Որպես ածանցյալ պահանջ՝ հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտներից զատ այդ գումարի համար տոկոսադրույք սահմանել՝ մինչև դատական ակտի փաստացի կատարումը, հաշվարկել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։