Լրահոս

18.03.2011 12:24


ԵԱՀԿ նախագահը Հայաստանին առաջարկել է առաջինը հետ քաշել դիպուկահարներին

ԵԱՀԿ նախագահը Հայաստանին առաջարկել է առաջինը հետ քաշել դիպուկահարներին

Այսօր ՀՀ ԱԳՆ–ում տեղի ունեցած ասուլիսին ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրինյուս Աժուբալիսն,  անդրադառնալով շփման գծից դիպուկահարների հեռացման խնդրին, ասել է, որ որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկում է այդ հարցը: «Եթե ուզում եք խաղաղություն, չեք կարող իրար հրացանի փողեր ուղղել։ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, դրան այլընտրանք չկա: Եկեք դիպուկահարներին հանենք շփման գծից, նվազեցնենք լարվածությունը, ինչը խաղաղ բանակցությունների հիմք կլինի»,–հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահը։ Այնուհետև Աժուբալիսը նշեց, թե հայկական կողմին առաջարկել է բարի կամքի օրինակ ցուցաբերել՝ շփման գծից առաջինը հետ քաշելով դիպուկահարներին։ «Այստեղ, Հայաստանում, իմ գործընկերոջը առաջարկեցի` միգուցե Հայաստանն առաջինը հետ քաշի դիպուկահարներին, իմ առաջարկն ավելի շուտ ինպրովիզացիոն բնույթ ուներ, բայց այնուամենայնիվ ես նրան առաջարկեցի դա անել: Դայց դա ավելի շուտ զգացական հարթության վրա է ու կարծում եմ, որ դա Հայաստանի բարի կամքի լավագույն օրինակը կլիներ»,–ԵԱՀԿ նախագահի այս հայտարարությանը արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ շեշտելով, որ վերջին երկու տարիներին միջազգային տարբեր ամբիոններից բազմաթիվ անգամ կոչեր են հնչել դուրս բերել դիպուկահարներին շփման գծից և թե՛ Հայաստանը, թե՛ Արցախն ընդունել են դիպուկահարների դուրս բերման առաջարկը:

«Վերջին շրջանում կցանկանայի հիշեցնել, որ թե՛ Սոչիից առաջ, թե՛ Սոչիից հետո և անգամ երեկ, երբ տարածաշրջանում են գտնվում եռանախագահող երկրների ներկայացուցիչները, գործող նախագահը, ադրբեջանական դիպուկահարները ևս մեկ զինվորական են սպանել Ղարաբաղում: Մեծ աղմուկ են բարձրացնում առանց հիմնավոր պատճառների հինգ տարեկան երեխայի մահվան համար, որն անգամ տեխնիկապես անհնար էր, որ լիներ Ղարաբաղի կողմից: Այս բոլոր քայլերն ուղղված են, որ լարվածությունը մեծացնեն տարածաշրջանում», -հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:

Այս խորագրի վերջին նյութերը