Աննա Դանիբեկյանը չի ցանկանում քննել Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը. Ալումյան (տեսանյութ)
Մարտի 17-ից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստ տեղի չի ուենցել, խափանման միջոցի միջնորդությունները չեն քննվել դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով: Մեկ այլ իրավական երկրում Դատախազությունն առնվազն քրեական գործ պետք է հարուցած լիներ: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը:
Ըստ Ալումյանի՝ բացի մամուլում տարածված լուրերից, որ Աննա Դանիբեկյանը մարտի 17-ից բացակայում է, որովհետև քթեի վիրահատության է ենթարկվել, այլ տեղեկություն չունեն:
Ինչ վերաբերում է Բարձրագույն դատական խորհդրին, ապա Ալումյանն ասաց, որ ԲԴԽ-ի համար վտանգավոր է այս խնդրին արձագանքելը, որն ինքը չի արդարացնում, բայց հասկանում է:
«ԲԴԽ-ի համար պարզապես վտանգավոր է այս խնդիրը տեսնել և արձագանքել դրան: Իրենք վտանգավոր գոտում են գտնվում, իրենք չգիտեն, թե ինչ կպատահի, եթե այս գործով օրինական ընթացք նախաձեռնեն կամ որոշում կայացնեն: Դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ ի՞նչ տեղի ունեցավ. մերժված գործը կրկին հարուցեց, դատարաններն արգելափակվեցին և այլն: Ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ ԲԴԽ-ն, ո՛չ Դատախազությունը որևէ ընթացք չտվեցին, հիմա մտածում եք ԲԴԽ-ն պարոն Քոչարյանի գործով կարո՞ղ է որևէ ընթացք սկսել: Իրենք առաջին հերթին մտածում են իրենց ապահովության մասին, չգիտեն՝ կհանեն իրենց փողոց, կանարգե՞ն, թե՞ դատարանը կարգելափակեն, դրա համար այդ մարդիկ աշխատում են գլուխ չդնել: Ջայլամը ոնց է թաքնվում պրոբլեմների դեպքում՝ գլուխը մտցնում է ավազի մեջ, հիմա ԲԴԽ-ն ոնց է թաքնվում խնդիրներից, ձև է անում, թե այդ խնդիրը չկա»,-ասաց Ալումյանը:
Ինչ վերաբերում է Աննա Դանիբեկյանին, ապա Ալումյանն ասաց, որ ակնհայտ է, որ նա չի ցանկանում քննել այդ միջնորդությունը. «Մի կողմից օրենքը, ՄԻԵԴ-ն ասում են, որ հիմքեր չկան պարոն Քոչարյանին պահելու կալանքի տակ, բայց պահվում է կալանքի տակ, հիմա դատավոր Դանիբեկյանին միջնորդություններ են ներկայցված: Դանիբեկյանը հասկանում է, որ որևէ հիմք չկա նրան կալանքի տակ պահելու, մյուս կողմից՝ նա հասկանում է, որ եթե պարոն Քոչարյանին կալանքից ազատի, իր համար կարող են կատաստրոֆիկ հետևանքներ լինել»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: