Աշխարհ

13.04.2020 22:50


Թուրքիայի քրեակատարողական հիմնարկներում 3 մարդ է մահացել կորոնավիրուսից. ermenihaber

Թուրքիայի քրեակատարողական հիմնարկներում 3 մարդ է մահացել կորոնավիրուսից. ermenihaber

Թուրքիայի բաց տիպի քրեակատարողական հիմնարկներում մինչ այս պահը 3 դատապարտյալ է մահացել նոր տիպի կորոնավիրուսից։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը հեռուստակամուրջ միջոցով անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ։

Գյուլի տեղեկացմամբ` երկրի ՔԿՀ-ներում ընդհանուր առմամբ 17 բանտարկյալի մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել։ Բոլոր 17 հիվանդներն էլ, որոնցից 3-ը մահացել են, բաց ռեժիմի բանտերում ազատազրկված դատապարտյալներ են։ Այս պահին նրանցից միայն մեկն է գտնվում վերակենդնացման բաժանմունքում։ Նախարարի խոսքով՝ փակ ռեժիմի բանտերում դեռևս որևէ կալանավորի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։

Գյուլը տեղեկացրել է նաև, որ համակարգում մինչ այժմ կորոնավիրուսով վարակվել են 14 դատավոր և դատախազ, դատարանների 32 աշխատակից, ՔԿՀ-ների 79 աշխատակից և 34 դատաբժիշկ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը