Մուամար Քադաֆիին հավատարիմ ռազմական ուժերի դիրքերին օդային հարվածները կհասցվեն մոտակա ժամերին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության մամուլի խոսնակ Ֆրանսուա Բարուենը։
Նա «RTL» ռադիոկայանին հայտնել է, որ Ֆրանսիայի զինվորները ևս մասնակցելու են Քադաֆիի զորքերի դեմ գործողությանը։
Լիբիայի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում իր պատրաստակամությունն է հայտնել նաև Նորվեգիան։ Այս մասին տեղեկացրել է Նորվեգիայի պաշտպանության նախարարը։
–Մենք կմասնակցենք գործողությանը, չնայած դեռ հայտնի չէ, թե ինչ ձևաչափով։ Բնականորեն ենթադրվում է ռազմաօդային ուժեր օգտագործել,–ասել է Նորվեգիայի պաշտպանության նախարար Գրետա Ֆարեմոն։
Ֆրանսիա. «Լիբիային օդային հարվածներ կհասցվեն մոտակա ժամերին»