Լրահոս

18.03.2011 11:40


Մար­տի 21-ին Հա­յոց Ա­մա­նորն է

Մար­տի 21-ին կամ Հա­յոց Սրբա­զան Տո­մա­րով` Ա­րեգ ամս­վա Ա­րեգ օ­րը, Հա­յոց Ա­մա­նորն է` Երկ­րա­յին տա­րե­փո­խու­մը: Այդ օ­րը հայ ա­րի­նե­րը նշում են նաեւ Հա­յոց ռազ­մի ու զո­րութ­յան Աստ­ված Վա­հագ­նի վե­րած­նուն­դը…

Ձմեռն իր սահ­ման­ված ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, այ­լա­բա­նո­րեն, հա­րա­բե­րա­կան մահ է նա­խան­շում, երբ Ա­րե­ւի ու­ժը պա­կա­սում, իսկ բնութ­յան ծաղ­կու­մը դա­դա­րում է… եւ Գար­նան գալստ­յան հետ է բնութ­յու­նը նոր զար­թոնք վե­րապ­րում` նոր կյանք նա­խան­շում:

Ինչ­պես Եր­կի­րը, այն­պես էլ ամ­բողջ Տիե­զեր­քը ու­նե­նում են Գա­րուն, Ա­մառ, Ա­շուն եւ Ձմեռ պար­բե­րա­կան փու­լե­րը։ Երկ­րա­յին Գար­նան 1-ին` Ա­րեգ օ­րը, մեր մո­լո­րակն իր տա­րի­քը եւս 1 տա­րով է ա­վե­լաց­նում: Այդ օրն էլ հենց հայ ա­րի մար­դիկ նշում են Վա­հագն Աստ­ծո վե­րած­նուն­դը Երկ­րում ու բնութ­յան զար­թոն­քին Վա­հագ­նից ուժ եւ զո­րութ­յուն են խնդրում:

Մար­տի 21-ին, ՀԱՄ եւ ՀԱՀ խոր­հուրդ­նե­րի ան­դամ­նե­րը, ՀԱՄ հո­գե­ւոր հանձ­նախմ­բի ընտ­րած քրմի թեկ­նա­ծու­նե­րի հետ Հա­յոց Ա­մա­նո­րին եւ ռազ­մի ու զո­րութ­յան Աստ­ված Վա­հագ­նին նվիր­ված ծի­սա­կան ա­րա­րո­ղութ­յունն այս ան­գամ կանց­կաց­նեն Գե­ղար­քու­նի­քի մար­զի Ծո­վի­նար գյու­ղի (Մար­տու­նի) Թեյ­շե­բա­յի ամ­րո­ցում, ո­րը մարդ­կանց մեջ պահ­պան­վել է նաեւ Օ­ձա­բերդ (Վի­շա­պա­բերդ) ան­վամբ: Ա­սում են՝ ա­մեն տա­րի այս­տեղ օ­ձե­րի-վի­շապ­նե­րի կռիվ է լի­նում ու այդ տա­րի այս­տեղ ապ­րե­լու հա­մար հաս­տատ­վում է այն վի­շա­պա­տոհ­մը, ո­րը հաղ­թում է կռվում:

Մար­տի 21-ին, ուշ ե­րե­կո­յան ՀԱՄ եւ ՀԱՀ ղե­կա­վար­նե­րը կայ­ցե­լեն նաեւ Գառ­նո ա­րիա­կան-հե­թա­նո­սա­կան տա­ճար եւ կփա­ռա­բա­նեն Հայ Աստ­ված­նե­րին:

Հայ Ա­րիա­կան Միա­բա­նութ­յան Լրատ­վա­կան կենտ­րոն

Այս խորագրի վերջին նյութերը