Լրահոս

18.03.2011 10:20


Ս. Սաֆարյան. «Երբևէ նախագահի հավակնություններ ցուցաբերած մարդը, կարծում եմ, պետք է գիտակցեր թույլատրելի և անթույլատրելի բոլոր սահմանները»

Ս. Սաֆարյան. «Երբևէ նախագահի հավակնություններ ցուցաբերած մարդը, կարծում եմ, պետք է գիտակցեր թույլատրելի  և անթույլատրելի բոլոր սահմանները»

«7օր»–ի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը երեկ ՀԱԿ հանրահավաքի մասնակիցների մուտքը Ազատության հրապարակ օրինաչափ է համարել և դա գնահատել որպես մեր ժողովրդի հաղթանակ։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այդ մուտքը ծրագրվա՞ծ էր, թե՞ ոչ՝ նա ասել է.

Երեկվա հնրահավաքի մասնակցիներն արդեն իսկ մտել էին Ազատության հրապարակ և օրեր շարունակ զորակցել էին Րաֆֆի  Հովհաննիսյանին։ Եվ, ըստ էության, երթի տեսքով ուղղակի մուտքը, կարծում եմ, որ ժողովրդի  հաղթանական էր։

Մեկնաբանելով այն փաստը, որ  ՀԱԿ առաջնորդները չեն մոտեցել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ Ստեփան Սաֆարյանն ասել է, թե բարևն Աստծունն է։

Երբևէ նախագահի հավակնություններ ցացաբերած մարդը, կարծում եմ, պետք է գիտակցեր թույլատրելի  և անթույլատրելի բոլոր սահմանները, բայց  գուցե դա է եղել իր որոշումը։ Ես չէ, որ պետք է գնահատական տամ իր այդ արարքին,–ընդգծել է նա։

Հարցին, թե գուցե Լևոն Տեր–Պետրոսյանը խանդո՞վ է վերաբերվում, որ  Րաֆֆի Հովհաննիսյանը  առաջինը մտավ Ազատության հրապարակ, Ստեփան Սաֆարյանն ասել է, թե ինքը բացատրություն չի կարող տալ և ենթադրություն չունի, թե ի՞նչն է պատճառը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը