Լրահոս

18.03.2009 15:53


Արման Մուսինյան. «Այդ քննարկումը համարում եմ անարդյունավետ և անիմաստ»

«Ժառանգություն» կուսակցությունն արդեն հրավեր է ստացել՝ մասնակցելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած  մարտի 20-ին տեղի ունենալիք «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը» թեմայով քննարկմանը։ Այդ մասին «7 օր»–ին ասաց «Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։  Նա նաև նշեց, որ տեխնիկական պատճառներով Անահիտ Բախշյանը չի կարող մասնակցել քննարկմնաը, սակայն իրենք դեռ պետք է դիմեն, որ նրա փոխարեն ուրիշ մեկը ներկայանա։

Իսկ ահա Հայ ազգայի կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյան ասաց, որ իրենք հրավեր ընդհանրապես չեն ստացել և այդ «քննարկումը համարում եմ անարդյունավետ և անիմաստ»։

Այս խորագրի վերջին նյութերը