Կորոնավիրուսը դեռ երկար կարող է հետապնդել մարդկությանը. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Covid-19-ի հարցով հատուկ համակարգող Դևիդ Նաբարոն զգուշացրել է, որ վիրուսը պարտադիր չէ, որ տարածվի ալիք առ ալիք, ինչպես գրիպը:
Ինչպես փոխանցում է CNN-ը, բժիշկը հայտարարել է, որ այս վիրուսը «կարող է դեռ երկար ժամանակ հետապնդել մարդկությանը», քանի դեռ պատվաստանյութ չի ստեղծվել: Մեկնաբանելով իր տեսակետը՝ նա նշել է, որ կարող են փոքր համաճարակներ էլ բռնկվել «ինքնաբերաբար», այդ իսկ պատճառով կարևոր է, որ յուրաքանչյուր համայնք «պաշտպանիչ վահան» ունենա՝ մեկուսացնելու համար վարակակիրներին և կանխելու ավելի մեծ համաճարակի բռնկումը:
Նաբարոյի խոսքով՝ թեև Եվրոպայում և ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման թվերի տատանումներ են լինում, ԱՀԿ-ն «դեռևս բարձր պատրաստականության վիճակում է գտնվում և շատ մտահոգված է», հատկապես այն երկրների համար, որոնք թույլ առողջապահական համակարգ ունեն:
Մասնագետը շեշտել է կորոնավիրուսի խնդրի համաշխարհային բնույթը և կոչ է արել համաշխարհային առաջնորդներին առավել մեծ համագործակցություն ծավալել:

Աղբյուրը՝ Tert.am