Աշխարհ

12.04.2020 19:08


Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել են հղին ու 80-ամյա կինը

Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել են հղին ու 80-ամյա կինը

Վրաստանում կորոնավիրուսից բուժված քաղաքացիների թիվն ապրիլի 12-ին հասել է 63-ի, այսօր առավոտյան ևս 3 պացիենտ է դուրս գրվել: Նրանցից մեկը հղիության 24-րդ շաբաթում է, նա հոսպիտալացվել էր մարտի 26-ին՝ Բոլնիսիի շրջանից: Կինը բուժում էր ստանում Առողջապահության համաշխարհային կազմակերության հատուկ արձանագրությամբ: Հիվանդությունն ընթացել է առանց բարդությունների: Կրկնակի թեստը բացասական արդյունք է տվել: Ըստ բուժող բժիշկների՝ պտղի հետ ևս ամեն ինչ կարգին է:

Ապաքինվել է նաև 80-ամյա կինն, ով ծանր թոքաբորբ ուներ: Նա հոսպիտալացվել էր 18 օր առաջ՝ ծայրահեղ ծանր վիճակում, արհեստական շնչառության սարք էր միացված: Բժիշկներին հաջողվել է կայունացնել վիճակը, շաբաթվա սկզբում նա սկսել էր ինքնուրույն շնչել, իսկ այսօր թերապիայի բաժանմունք է տեղափոխվել, մի քանի օրից դուրս կգրվի:

Դուրս գրվելուց հետո պացիենտները 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման շրջան են անցնում:

Փետրվարի 26-ից մինչ օրս Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 252 քաղաքացու մոտ: 63-ն ապաքինվել է: 86, 81 և 76 տարեկան 3 մարդու չի հաջողվել փրկել:

Ներկայումս հոսպիտալացված է 401 հիվանդ, կարանտինում 4925 մարդ է:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը