Աշխարհ

12.04.2020 18:34


COVID-19. վարակվածների թիվը մոտ 1,8 միլիոն է, ԱՄՆ-ում մահացել է 20 հազարից ավելի մարդ

COVID-19. վարակվածների թիվը մոտ 1,8 միլիոն է, ԱՄՆ-ում մահացել է 20 հազարից ավելի մարդ

Աշխարհում կորոնավիրոսով վարակման հաստատված դեպքերի թիվը 1 մլն 796 հազ. 415 է, նոր դեպքերինը՝ 16 հազ. 672, վարակից մահացել է 110 հազ. 30 մարդ, որից 1 251-ը վերջին մեկ օրվա ընթացքում։ Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ բուժվածների ընդհանուր թիվը կազմում է 412 հազ. 102-ի, ծանր վիճակում է 50 հազ. 525 մարդ։

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը 533 հազ. 470 է, նոր դեպքերինը՝ 591, վարակից մահացել է 20 հազ. 595 մարդ, որից 18-ը վերջին մեկ օրվա ընթացքում։ Միացյալ Նահանգներում բուժվածների ընդհանուր թիվը կազմում է 30 հազ. 523, ծանր վիճակում է 11 հազ. 471 մարդ։

Վարակվելու նոր դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Իսպանիայում՝ 2 992, որտեղ վարակվելու հաստատված դեպքերը 166 հազ. 119-ն են։ Այստեղ կորոնավիրուսից մահացել է 16 հազ. 972 մարդ, վերջին մեկ օրում՝ 366-ը։

Իտալիայում հաստատված դեպքերի քանակը հասել է 152 հազ. 271-ի, մահացել է 19 հազ. 468-ը, Ֆրանսիայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 129 հազ. 654 և 13 հազ. 832, իսկ Գերմանիայում՝ 125 հազ. 452 և 2 871։ Չինաստանում գրանցվել է վարակվելու 99 նոր դեպք, և վարակվելու դեպքերի ընդհանուր քանակը հասել է 82 հազ. 52-ի, այստեղ մահացել է 3 339 մարդ։ Մեծ Բրիտանիայում վարակվելու ընդհանուր ցուցանիշը հասել է 78 հազար 991-ի, մահերի թիվը՝ 9 875-ի, իսկ Իրանում՝ 71 հազ. 686-ի և 4 474-ի։

Հայաստանին հարևան երկրներից Թուրքիայում արդեն գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 52 հազ 167 դեպք, այստեղ դրանից մահացել է 1 101 մարդ, Վրաստանում վարակվածների թիվը հասել է 252-ի, մահացածներինը՝ 3-ի, իսկ Ադրբեջանում` 1 098 -ի և 40-ի։

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում վարակվել 2 186 մարդ, և վարակվածների ընդհանուր թիվը հասել է 15 հազ. 770-ի, այստեղ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 130 մարդ, որից 24-ը՝ վերջին օրում։

Հայաստանում, ապրիլի 11-ի տվյալների ամփոփմամբ, կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1013 է, արձանագրվել է մահվան 13 դեպք: Հայաստանում կորոնավիրուսից բուժվածների գումարային թիվը դարձել է 197: Այս պահին փաստացի բուժում է ստանում 803 պացիենտ:

Այս խորագրի վերջին նյութերը