Թբիլիսիում 2 տարեկան վարակակիրը լիովին ապաքինվել է
Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը հասավ 56-ի: Ապրիլի 11-ին ևս երկու պացիենտ է դուրս գրվել:
Դուրս գրվածներից մեկը երկու տարեկան է: Փոքրիկը Բոճորաշվիլիի կլինիկա հոսպիտալացվել էր մարտի 26-ին: Նրա ծնողների մոտ ևս կորոնավիրուս էր հաստատվել: Կլինիկայում ևս 6 երեխա է շարունակում կորոնավարակի դեմ բուժում ստանալ:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ վարակվածի լիովին ապաքինումը հնարավոր է 20 օրվա ընթացքում: Ապաքինվածները հիվանդանոցներից դուրս են գրվում՝ 24 ժամ տարբերությամբ անցկացված 2 թեստերի բացասական արդյունքների դեպքում միայն: Որպես կանոն՝ երեխաների մոտ հիվանդությունը թեթև է ընթանում, կամ էլ առանց նախանշանների: Վրաստանում որոշ անչափահասների մոտ թոքաբորբի դեպքեր են եղել:
Հիշեցնենք՝ այս պահին երկրում վարակակիրների թիվը 233 է: Մահվան ելքով 3 դեպք կա՝ 86, 81 և 76 քաղաքացիներ: Եվս 6 մահ գրանցվել է արտերկրում (Իսպանիա, ԱՄՆ, Ֆրանսիա):
Ավստրիայի 2 քաղաքացի, ում մոտ վիրուս էր հաստատվել Վրաստանում գտնվելու ընթացքում, հայրենիք են տեղափոխվել: Վրաստան են տեղափոխվել Վրաստանի 3 քաղաքացիները, որոնց մոտ վարակ էր հաստատվել Հայաստանի ու Թուրքիայի տարածքում:

Աղբյուրը՝ aliq.ge