Սոս Գիմիշյան. «Միակ մտավախությունս այն է, որ սա շատ երկար չտևի...»
«7օր»–ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է կարծում՝ երեկ ՀԱԿ հանրահավաքի մասնակիցերի մուտքը Ազատության հրապարակ ծրագրվա՞ծ էր, թե ոչ՝ «Քրիստոնեա–ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանն ասել է, թե կարծում է, որ բացի Լևոն Տեր–Պետրոսյանից, ոչ ոք տեղյակ չէր դրա մասին։
–Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպես է տեղի ունեցել մուտքը՝ կարծում եմ և ինձ թվում է, որ դա նախապես որոշված էր,–ընդգծել է նա։
Հարցին՝ Ազատության հարպարակ մուտքը որակվեց որպես առաջին հաղթանակ 2008թ. մարտի 1–ի ողբերգական դեպքերից հետո, իսկ որո՞նք են լինելու ՀԱԿ–ի հետագա քայլերը, Սոս Գիմիշյանը պատասխանել է.
–Լևոն Տեր–Պետրոսյանի այս քաղաքական պայքարի ծրագիրն ու մոտեցումները բարդ է կանխագուշակել։ Ինքը մեր առաջնորդն է, մենք իրեն վստահում ենք, ինքն է մշակում քայլերը, մենք էլ, այսպես ասած, զինվորի պես կատարողներ ենք։ Կարծում եմ, որ ինքը շատը էվոլուցիոն ճանապարհով է գնում։ Միակ խնդիրը, մտավախությունը որ ունեմ, այն է, որ սա շատ երկար չտևի, որովհետև մենք ամեն օր բազմաթիվ քաղաքացիներ ենք կորցնում, արտագաղթը շատ է խեղդում։ Սա է, ուրիշ մտահոգություններ չունմ։ Պատրաստ եմ հանգիստ, էվոլյուցիոն ճանապարհով, առանց ցնուցումների պայքարի։

7or.am