Երևանը՝ Բեռլինից Վրաստան վերադառնալու այլընտրանքային ճանապարհ
Գերմանիայում դժվար իրավիճակում մնացած Վրաստանի քաղաքացիները, որոնք չեն կարողացել վերադառնալ հայրենիք վերջին՝ ապրիլի 3-ին կայացած Բեռլին Թբիլիսի ուղիղ չվերթով, կկարողանան վերադառնալ Բեռլին-Երևան չվերթով։
«Գիտեի, որ թռիչքից երկու օր առաջ պետք է տոմս գնեմ, սակայն ապրիլի 1-ին ամբողջ օրը կայքը չէր աշխատում, չկարողացանք տոմսը գնել և Գերմանիայում Վրաստանի դեսպանությունը այլընտրանքային՝ Երևանով Վրաստան մեկնելու թռիչք առաջարկեց»,-«Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է Ռուսլան Բալիևը:
Ադրբեջանական ազգանուն ունեցող Ռուսլանը մտավախություն ուներ, թե ազգության պատճառով իր ու հորեղբոր համար Երևանում կարող են խնդիրներ առաջանալ, սակայն «Ալիք մեդիայի» հետ զրույցում Հայաստանում Վրաստանի դեսպանությունից վստահեցրին, որ «որևէ խնդիր չի լինի»:
«Բեռլին-Երևան տոմսը գնել եմ 300 եվրոյով (անձը), իսկ Բեռլին-Թբիլիսի թռիչքը 199 եվրո արժի, Վրաստանի կառավարության սահմանած գինն է, երևի այդ պատճառով էլ գրեթե անհնար է տոմս գտնելը»,-ասում է Ռուսլանը:
Բեռլին-Մինսկ-Երևան թռիչքը կկայանա ապրիլի 12-ի գիշերը: Զվարթնոց օդանավակայանում Գերմանիայից ժամանած Վրաստանի քաղաքացիները Հայաստանում Վրաստանի դեսպանության միջնորդությամբ կհասնեն Վրաստան և կտեղափոխվեն կարանտինային գոտի:
Մեզ հետ զրույցում Ռուսլան Բալիևն ասում է․ «Ես չեմ կարծում, որ Երևանում խնդիր կունենանք, թեև հարազատներս անհանգիստ են: Ասեմ ավելին, ես մեծ ցանկություն ունեմ Հայաստանի տեսարժան վայրերը տեսնելու, Երևանի փողոցներով քայելու»:

Աղբյուրը՝ aliq.ge