Կենսաթոշակային ֆոնդի նախկին աշխատակիցները կառավարության շենքի մոտ ցույց են անելու
Այսօր 10։30 րոպեին կառավարության շենքի մոտ բողոքի գործողություն են իրականացնելու Հայաստանի կենսաթոշակային ֆոնդի թոշակների վճարման ծառայության համակարգի նախկին աշխատակիցները։
Հիշեցնենք, որ 2010թ. վերջին կառավարությունը որոշեց կենսաթոշակների վճարումն իրականացնել «Հայփոստի» բաժանմունքների միջոցով, ինչի հետևանքով 300աշխատակիցդարձավ գործազուրկ:
Ցուցարաները դժգոհում են, որ պաշտոնատար անձինք հեռուստատեսությամբ հայտարարել են, թե իրենց կրկին ընդունել են աշխատանքի, սակայն իրենք մինչ օրս գործազուրկ են։
Երեկ էլ նրանք ցույց էին արել Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի շենքի մոտ։
7or.am
Կենսաթոշակային ֆոնդի նախկին աշխատակիցները կառավարության շենքի մոտ ցույց են անելու