Աշխարհ

11.04.2020 12:55


ԱՀԿ-ն նախազգուշացնում է կորոնավիրուսի նոր ալիքի ռիսկի մասին` մեկուսացման վաղաժամկետ չեղարկման դեպքում․ Интерфакс

ԱՀԿ-ն նախազգուշացնում է կորոնավիրուսի նոր ալիքի ռիսկի մասին` մեկուսացման վաղաժամկետ չեղարկման դեպքում․ Интерфакс

Կորոնավիրուսով վարակի տարածման հետ կապված բնակչության համար սահմանափակումների չեղարկումը չպետք է անտեղի հապճեպ լինի: Ինչպես նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որին մեջբերում է Интерфакс-ը, դա կարող է հանգեցնել վարակի նոր ալիքի և զոհերի թվի աճի:

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը պնդում է, որ սահմանափակումները վերացնելու հարցի շուրջ չպետք է շտապել՝ չնայած նման արգելքների բացասական տնտեսական ազդեցությանը: Նա հաստատել է, որ որոշ երկրներում նկատվում է դեպքերի թվի աճի տեմպերի դանդաղում:

Գեբրեյեսուսը նշել է, որ որոշ երկրներում առաջընթաց է նկատվում, բայց որոշ դեպքերում իրավիճակը սկսել է կտրուկ վատթարանալ:

Այսպիսով, Աֆրիկայում վիրուսը հասել է գյուղական վայրեր, որտեղ ամենաբարդ իրավիճակն է սպասվում՝ հաշվի առնելով առողջապահական համակարգի հետ կապված խնդիրները:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը