Բողոքի գործողություն՝ ՀՀ Կառավարության միգրացիոն քաղաքականության դեմ
Այսօր (18.03.2011), ժամը 13:00, ՀՀ Կառավարության շենքի դիմաց կկայանա բողոքի ակցիա ՀՀ Կառավարության միգրացիոն քաղաքականության դեմ:
ՀՀ Կառավարությունը հայտնաբերել է Հայաստանում գործազրկության հարցը լուծելու ամենակարճ ուղին՝ Հայաստանի հայաթափմանը նպաստելը: Գաղտնիք չէ, որ Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում ստեղծվել են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հովանու ներքո գործող միգրացիոն կենտրոններ, որոնց մոտ հեռանալ ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթեր են գոյանում: Պահանջում ենք կառավարությունից սեփական օրինակով անմիջապես պատրաստել փաստաթղթերն ու դիմել մոտակա միգրացիոն կենտրոն՝ արտագնա աշխատանքի մեկնելու թույլտվություն ստանալու:

«ՀԻՄԱ՛» Երիտասարդական շարժում