Լիվերպուլի նախկին մարզիչը վարակվել է կորոնավիրուսով
«Լիվերպուլի» նախկին խաղացող ու մարզիչ Քեննի Դալգլիշի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս մասին տեղեկացնում է մերսիսայդյան ակումբի կայքը։
69-ամյա տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել չորեքշաբթի օրը՝ ապրիլի 8-ին, վարակի բուժման համար, որը հակաբորբոքայինների ներարկում էր պահանջում։
Արդյունքում ստուգվել է նաև կորոնավիրուսի համար, չնայած նրան, որ նախկինում ախտանշաններ չի ունեցել։ Թեսթի արդյունքը դրական է եղել, բայց ախտանշաններ առաջվա նման չկան։
Մինչ հիվանդանոց տեղափոխվելը Դալգլիշը երկար ժամանակ ընտանիքի հետ մեկուսացած է եղել։
Լիվերպուլի նախկին մարզիչը վարակվել է կորոնավիրուսով
«Լիվերպուլի» նախկին խաղացող ու մարզիչ Քեննի Դալգլիշի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս մասին տեղեկացնում է մերսիսայդյան ակումբի կայքը։