Լրահոս

17.03.2011 22:29


Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի մասնակիցներին մաղթեց բարի գիշեր

Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի մասնակիցներին մաղթեց բարի գիշեր

Ազատության հրապարակում հանրահավաքը եզրափակեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը՝ նշելով, որ իրենց պայքարը մեկ օրվա լուծելու խնդիր չէ, բայց երկար էլ չի տևելու։ «Ես գիտեմ, որ ձեզնից շատերը ինձ «պապի» են ասում, և դա ինձ համար ամենամեծ պատիվն է։ Ես թողնում եմ հանրահավաքային հռետորաբանությունը և ձեզ եմ դիմում որպես պապի։ 2008թ. մարտյան դեպքերից հետո սա ժողովրդի առաջին լիաթոք ցնծությունն է։ Մաղթում եմ ձեզ մշտական ցնծություն»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը՝ բարի գիշեր մաղթելով հավաքվածներին։ ՀԱԿ հաջորդ հանրահավաքը, Ազատության հրապարակում հավաքվածների հավանությամբ, որոշվեց անցկացնել Ազատության հրապարակում։

Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանը չմոտեցավ Ազատության հրապարակում արդեն երրորդ օրը հացադուլ անցկացնող «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը