Պյատիգորսկում քրոջն ու նրա երեխաներին պատանդ վերցրած Հովսեփը պահանջել է որպես բարեգործական օգնություն 200 միլիոն դոլար փոխանցել Հայաստանին (տեսանյութ)
ՌԴ Պյատիգորսկ քաղաքում ապրիլի 9-ին անցկացված հատուկ գործողության ժամանակ ոստիկաններն ազատել են մի կնոջ ու նրա երկու անչափահաս որդիներին, որոնք պատանդ էին վերցվել կնոջ եղբոր կողմից: Այս մասին տեղեկացնում է ռուսական 5-րդ ալիքի կայքը:
Հովսեփ Մ. անունով տղամարդը Մոսկվայից գնացել էր Պյատիգորսկ` հարազատներին այցելության: Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը տեղեկացրել է, որ նախնական տվյալներով՝ տղամարդը հոգեկան խնդիրներ ունի և հաշվարկված է հոգենևրոլոգիական դիսպանսերում:
Բնակարանում բարիկադավորված տղամարդը պահանջել է որպես բարեգործական օգնություն 200 միլիոն դոլար փոխանցել Հայաստանին և պնդել է, որ իրեն զանգահարի ՌԴ նախագահը: Նա նաև կործանիչ է պահանջել, հայտնում է 5-րդ ալիքի կայքը:
Տղամարդը մշտական բնակվում է Մոսկվայում, որտեղ աշխատում է որպես բռնցքամարտի մարզիչ: Հաղորդվում է, որ նման քայլի նա կարող էր գնալ անքնությունից, քանի որ աչքի վիրահատությունից հետո դեղեր էր ընդունում և չէր կարողանում քնել:
ՌԴ Ստավրոպոլի երկրամասի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել պատանդ վերցնելու մեղադրանքով:
Պյատիգորսկում քրոջն ու նրա երեխաներին պատանդ վերցրած Հովսեփը պահանջել է որպես բարեգործական օգնություն 200 միլիոն դոլար փոխանցել Հայաստանին (տեսանյութ)
ՌԴ Պյատիգորսկ քաղաքում ապրիլի 9-ին անցկացված հատուկ գործողության ժամանակ ոստիկաններն ազատել են մի կնոջ ու նրա երկու անչափահաս որդիներին, որոնք պատանդ էին վերցվել կնոջ եղբոր կողմից: Այս մասին տեղեկացնում է ռուսական 5-րդ ալիքի կայքը:
Հովսեփ Մ. անունով տղամարդը Մոսկվայից գնացել էր Պյատիգորսկ` հարազատներին այցելության: Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը տեղեկացրել է, որ նախնական տվյալներով՝ տղամարդը հոգեկան խնդիրներ ունի և հաշվարկված է հոգենևրոլոգիական դիսպանսերում:
Բնակարանում բարիկադավորված տղամարդը պահանջել է որպես բարեգործական օգնություն 200 միլիոն դոլար փոխանցել Հայաստանին և պնդել է, որ իրեն զանգահարի ՌԴ նախագահը: Նա նաև կործանիչ է պահանջել, հայտնում է 5-րդ ալիքի կայքը:
ՌԴ Ստավրոպոլի երկրամասի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել պատանդ վերցնելու մեղադրանքով:
Աղբյուրը՝ tert.am