Քաղաքական

09.04.2020 15:07

Վարչապետի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է ԱԱԾ

Վարչապետի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է ԱԱԾ

Երեկ վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատված Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Ճաղարյանի տիկինը։

«Հրավիրվել է ԱԱԾ, դեռ չի ներկայացել։ Ազգային անվտանգության ծառայություն հրավիրվել է ավիացիոն հարցերի անվտանգության շուրջ զրուցելու»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Հակոբ Ճաղարյանի ազատման որոշման հրապարակումից հետո երեկ վերջինս ֆեյսբուքյան գրառում էր արել, որում նշել էր, որ պաշտոնից ազատվելու պատճառը քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, ապապետական մոտեցումներն են:

«Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել`«սեփական դիմումի համաձայն»:

Իսկ աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները:

Նախորդ շաբաթ օրը` ապրիլի 4-ին, ես վարչապետին գրել եմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական և վերջին անգամ բացատրել եմ`

- հայկական քաղավիացիայի ԻՐԱԿԱՆ իրավիճակը, առանց ստերի և իրականության աղավաղման,
- հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները,
- և նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները

Զեկույցում առաջարկել եմ թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված, և երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը»,-գրել էր նա:

Հակոբ Ճաղարյանը նաև շեշտել էր, որ պաշտոնից հրաժարվելու որոշումն իրենն է: «Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից:

Օրերս մամլո ասուլիսով կպարզաբանեմ մանրամասները»,-գրել էր նա:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։