Եթե դա մեկ այլ վայրում տեղի ունենար, այլևս ողջ չէի լինի. Կասիլյասը՝ սրտի կաթվածի մասին
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը պատմել է 2019 թվականի մայիսի 1-ին սրտի կաթված ստանալու մասին: Այդ ժամանակ նա հանդես էր գալիս «Պորտուում».
«Ես սարսափելի վախեցել էի: Բախտս բերեց, որ գտնվում էի մարզումային ճամբարում ու բժիշկը շատ արագ գործեց: Նա փրկեց իմ կյանքը: Եթե դա մեկ այլ վայրում տեղի ունենար, այլևս ողջ չէի լինի»,- Կասիլյասի խոսքերն է փոխանցում AS-ը:
Հիշեցնենք՝ 2020 թվականի փետրվարին դարպասապահն ավարտեց կարիերան՝ առողջական վիճակի պատճառով:
Կասիլյասն աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն է Իսպանիայի հավաքականի կազմում, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող՝ «Ռեալի» կազմում:

Աղբյուրը՝ armsport.am