Լրահոս

17.03.2011 18:17


Ցուցարարները հարցրել են՝ շարժվե՞նք, պարո՛ն նախագահ

Ցուցարարները հարցրել են՝ շարժվե՞նք, պարո՛ն նախագահ

ՀԱԿ հանրահավաքի ժամանակ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը հայտարարել է՝ այսօրվա հանրահավաքը ցույց է տալիս, որ իշխանությունների ճնշումները չեն կարողացել կոտրել իրենց կամքը, և ամեն ինչ անելու են, որ իրենց ուզածին հասնեն առանց ցնցումների։

–Մենք միշտ նկատի ունենք Ղարաբաղի հարցը։ Ցնցումը բացասական ազդեցություն կարող է ունենալ Ղարաբաղի հարցի վրա։ Բայց դա չի նշանակում, որ եթե կա Ղարաբաղի հարց, ապա պետք է կեղծվեն ընտրությունները,–ասել է Ս. Դեմիրճյանը։

Այնուհետև սկսել է ելույթ ունենալ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը։ Հարթակի ներքևում կանգնած ցուցարարները բացականչել են՝ շարժվե՞նք, պարո՛ն նախագահ։ Լևոն Տեր–Պետրոսյանի պատասխանն այդպես էլ չի հնչել։ Նա շարունակել է իր ելույթը։ Այդ ընթացքում, սակայն, հանրահավաքի մասնակիցներն անընդհատ են բղավել են՝ հիմա՛, հիմա՛։ Սրանից հետո միայն Լևոն Տեր–Պետրոսյանն ընդհատել է իր ելույթը՝ մի քանի անգամ կրկնելով՝ խնդրում եմ ուշադրություն։ Դիմելով հավաքվածներին՝ նա հիշեցրել է, որ նախորդ հանրահավաքի ժամանակ իրենք իրար հետ պայմանագիր են կնքել և պետք է դրա շրջանակներից դուրս չգան։

Տեր–Պետրոսյանը նաև ավելացրել է՝ մենք շտապելու խնդիր չունենք, և այս շարժման հաջողությունը կախված է մեր համբերությունից ու կարգապահությունից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը