Լրահոս

17.03.2011 18:13


Արամ Սարգսյան. «Ժամանակը եկել է, և բոլորը դրա մասին գիտեն»

Արամ Սարգսյան. «Ժամանակը եկել է, և բոլորը դրա մասին գիտեն»

Այսօր տեղի  ունեցող ՀԱԿ հանրահավաքի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ, ՀԱԿ անդամ Արամ Սարգսյանը ելույթ ունենալով՝ դիմել է ժողովրդին.

–Գիտեմ՝ ինչի մասին եք մտածում։ Մտածում եք, որ  ժամանակը հասել է, բայց դեռ այն չի հասել, սակայն ամենահետաքրքրականն այն է, որ ժամանակը միշտ չէ, որ  ժամանակին է գալիս,–ընդգծել է նա։

Արամ Սարգսյանը հայտարարել է, թե գոյություն ունի բումերնագի օրենք, այսինքն բռնությունը փոխահատուցվում է բռնությամբ, քարկոծումը՝ քարկոծմամբ, որը ընդամենը ժամանակի հարց է։

Նա որպես օրինակ է բերել Թունիսի դեպքերը։

–Ի՞նչ պետք է անեն գործող իշխանությունները։ Նրանք նույնպես հասկացել են, որ բումերանգը արդեն վերադառնում է, և ժամանակը եկել է, ու բոլորը դրա մասին գիտեն,–ընդգծել է Արամ Սարգսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը