Հայտնաբերվել է Ռոբերտ Քենեդիի թոռնուհու 8-ամյա երեխայի մարմինը
ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբոր՝ սենատոր Ռոբերտ Քենեդիի թոռնուհու 8-ամյա որդու՝ Գիդեոն Ջոզեֆ Քենեդի Մաքքինի մարմինը հայտնաբերվել է փրկարարների կողմից Չեսապիկի ծոցում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ոստիկանության հայտարարությանը:
Երեխայի մարմինը դուրս են բերել 7,6 մետր խորությունից և 610 մետր հեռավորության վրա այն վայրից, որտեղ գտել են Գիդեոնի մոր մարմինը:
Հիշեցնենք, որ 40-ամյա Մեյվ Քենեդի Թաունսենդ Մաքքինը և նրա որդի Գիդեոն Ջոզեֆ Քենեդի Մաքքինն անհետացել էին հինգշաբթի ցերեկը՝ Մերիլենդ նահանգի Չեսապիկի ծոցում կանոեով նավարկելու ժամանակ։
Թոռնուհու ամուսինը՝ Դևիդ Մաքքինն ավելի վաղ հաստատել էր նրանց անհետացման մասին տեղեկությունը։ Նա պատմել էր, որ մայր ու որդի գնացել էին ջրում հայտնված գնդակի հետևից ու չէին վերադարձել:
Նշվում է, որ շրջված կանոեն ապրիլի 3-ի երեկոյան հայտնաբերվել էր մի քանի կիլոմետր հեռավորության վրա այն վայրից, որտեղ վերջին անգամ նկատել էին այն: Ապրիլի 7-ին գտնվել էր Մեյվի մարմինը:

Աղբյուրը՝ Tert.am