Թուրքիայում նոր տեսակի կորոնավիրուսից մահացել է ևս 87 մարդ
Թուրքիայում ապրիլի 8-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 87 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նախարարը գրառման մեջ նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված շուրջ 24․900 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4․117 նոր դեպք։Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 87 դեպք, ապաքինվել է ևս 264 մարդ։
Ընդհանուր առմամբ Թուրքիայում համավարակից ապաքինվել է 1․846 հիվանդ։ 1․492 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 38․226 հաստատված դեպք և մահվան 812 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարվել է 247․768 թեստավորում։
Քոջան նաև հաղորդել է, որ Թուրքիայում համավարակի հաղթահարումը մեծապես պայմանավորված է մեկուսացումով։ Եվ կրկին կոչ է արել քաղաքացիներին մնալ տանը։
Թուրքիայում նոր տեսակի կորոնավիրուսից մահացել է ևս 87 մարդ
Թուրքիայում ապրիլի 8-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 87 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նախարարը գրառման մեջ նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված շուրջ 24․900 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4․117 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 87 դեպք, ապաքինվել է ևս 264 մարդ։
Ընդհանուր առմամբ Թուրքիայում համավարակից ապաքինվել է 1․846 հիվանդ։ 1․492 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 38․226 հաստատված դեպք և մահվան 812 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարվել է 247․768 թեստավորում։
Քոջան նաև հաղորդել է, որ Թուրքիայում համավարակի հաղթահարումը մեծապես պայմանավորված է մեկուսացումով։ Եվ կրկին կոչ է արել քաղաքացիներին մնալ տանը։
Աղբյուրը՝ Ermenihaber.am